28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը վիրավորեց Սամվել Գալստյանին

ԱԺ <<Ժառանգություն>> խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեց մամուլի հրապարակումներից, համաձայն որոնց նախարարությունում աշխատում են անգրագետ մարդիկ, ովքեր գրում են տառասխալներով: <<Գրված է՝ գրագետներին հանել են, տեղն ընդունել են անգրագետներին, ովքեր կազմել են արձանագրություններ սխալներով>>,-ասաց պատգամավորը: Նա նաև հարցրեց լուրերից, թե նախարարության աշխատակազմի ղեկավարը չարաշահել է պետական միջոցները, մասնավորապես պետական մեքենան, որով նա գնացել է հանգստանալու:

Գալստայանը նախ նշեց, որ ինչպես ՀՀ բոլոր նախարարությունները, իրենք ևս ղեկավարվում են ՀՀ գործող օրենքով: Նա նշեց, որ աշխատակիցները ընտրվում են մրցութային կարգով, ապա նկատեց. <<Ես ուղիղ պատկերացնում եմ՝ ում մասին է խոսքը: Մի աղջիկ է, ով բազմացս կարող  է փորձել ցեխ շպրտել մի ամբողջ համակարգի վրա, փորձ անել իր իսկ կողմից այն արձանագրությունները, որ նախկինում ինքն էր վարում, իբր փայլուն է ներկայացրել: Ես եմ անձամբ մի քանի անգամ զգուշացրել, որ սխալ է արձանագրվում, և այդ աղջիկն իր աշխատանքային կարգապահությամբ, ուշացումներով, վերաբերմունքով ինքն իրեն սպառեց ու ինքն իրեն ցտեսություն ասեց>>:

Փոխնախարարը նշեց, որ եթե աշխատանքից հեռացված այդ աղջիկը ճիշտ է, կարող էր դիմել դատարան ու հետ գալ աշխատանքի: <<Ես վիրավորված եմ, որ դուք այդպես եք ասում: Ես երբեք ինձ թույլ չեմ տա, հարգարժան պատգամավոր,պատգամավորական էթիկայի վերաբերյալ ձեզ որևէ բան ասել>>: Նա նշեց, որ պատգամավորներն էլ հաճախ սխալներ են անում, և ինքը խորհուրդ տվեց իր իմացության վրա երբեք չկասկածել: <<Մի վիրավորեք մի ամբողջ աշխատակազմի,  որտեղ պրոֆեսիոնալ մասնագետներ ան աշխատում, գիտության թեկնածուներ են աշխատում, երիտասարդ մասնագետներ: Մեր վարչության պետն ազատվել է աշխատանքից, քաղծառայության օրենք կա, եկավ մի երիտասարդ, քննություն տվեց ու այսօր աշխատում է: Ստվեր գցել ամբողջ համակարգի վրա, վիրավորել մի ամբողջ աշխատակազմի, սխալ է>>,-նշեց  Գալստայանը:

Աշխատակազմի ղեկավարի այցի վերաբերյալ նա ասաց, որ մարդը կարողացել է այդ այցն օգտագործել նաև գործնական նպատակներով, իսկ պետական բյուջեի օգտագործումը նախարարի կողմից շատ խիստ է:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ եթե վիրավորեց, ապա ներողություն է խնդրում: <<Բայց կազմված արձանագրությունը ես ինքս եմ տեսել, իսկ այն, որ այդ աշխատողն անցել է քաղծառայողի ատեստացիան, ընտրությունը ղեկավարինն էր, ու նա էլ ընտրել է նրան, ով կազմել է այդ անգրագետ արձանագրությունը>>,-ասաց նա: Պարզվեց, որ դահլիճում է նաև աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նշեց, որ տվյալ անձը, ում մասին խոսում են, համապատասխան ժամանակահատվածում թույլ է տվել ներքի կարգապահական կանոնների խախտում, ինքը ծառայողական քննություն է անցկացրել ու արդյունքում որոշում է եղել աշխատանքից ազատել:

Անձը բողոքարկել է, և երեք ատյանն էլ արդեն մերժել են անձի հայտը: Իսկ նոր անձի վերաբերյալ Կիրակոսյանն ասաց, որ նա քաղծառայող է արդեն եղել, և քննության կարիք էլ չի եղել: <<Ինչ վերաբերում է մեքենայի հետ կապված, ես իմ սխալն ընդունել եմ և չեմ ուզում մանրամասնել, տեղն էլ հարմար տեղ չէ, որ ասեմ ինչի համար ու որ եմ գնացել: Ամեն դեպքում ասեմ, որ ես դրա համար ենթարկվել եմ պատասխանատվության և ընդունում եմ իմ սխալը>>:

Փոստանջյանը կրկին մնաց իր տեսակետին, որ արձանագրությունը կազմած նոր աշխատակցին պետք է հեռացնել աշխատանքից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ