22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է բարեգործությունը

Ի՞նչ է բարեգործությունը։ Սոված մարդուն հաց տալը բարեգործությո՞ւն է։ Կարծում եմ, որ այո՛։ Իսկ արդյո՞ք բարեգործություն է սոված մարդուն միշտ ձրիաբար հաց տալը։ Ահա՛, այստեղ, մի փոքր մտածել է պետք։ Անշուշտ, եթե մարդն իվիճակի չէ աշխատելու և իր ծուլության պատճառով չէ, որ չի աշխատում, այս մարդուն պետք է կերակրել, և սա ոչ թե բարեգործություն է, այլ՝ պարտք, պարտականություն։ Սակայն եթե մարդն իվիճակի է աշխատելու և չի ուզում աշխատել, այլ նախընտրում է ձրիաբար հաց ստանալ, լա՞վ է արդյոք այս մարդուն հաց տալը՝ առանց նրան աշխատել ստիպելու։

Իհարկե՝ ոչ, լավ չէ, սա մեղմ ասած, բարեգործություն չէ։ Իսկ ի՞նչպես կոչենք, երբ միտումնավոր կերպով այնպես է արվում, որ մարդիկ սովորեն ձրի ուտելիքին և զուգահեռաբար այս մարդկանց աշխատատեղերով ապահովելու ոչ մի, կամ գրեթե, ոչ մի քայլ չի արվում։ Սա, մեղմ ասած չարագործություն է։

Ի՞նչ է պետք ժողովրդին ողորմելի ու կամազուրկ վիճակում պահելու համար. գործազրկություն և ողորմություն («ողորմություն» բառի հոգևոր իմաստն այս թեմայի հետ ոչ մի աղերս չունի)։ Ահա՛, հիմնական երկու այն պատճառները, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովրդի կարելի է կամազուրկ դարձնել ու ծնկի բերել։

Բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ, բարիք գործելու անվան տակ պատճառ կլինեն մարդկանց ձրիակերության սովորելու և ծուլանալու, ողորմելի դառնալու, այդ մարդիկ ազգի թշնամի են և թշնամուց էլ սարսափելի։ Իսկ ի՞նչ ասենք, եթե սրանով զբաղվում է այն մարդը, կառույցը կամ համակարգը, որն իրականում պատասխանատվություն է կրում այս մարդկանց աշխատանքով ապահովելու համար։

Այս դեպքում արդեն, սա հանցագործությունից, իսկ ավելի ճիշտ՝ ոճրագործությունից բացի, ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէ կոչել։ Միայն թե, հարց է առաջանում. միտումնավո՞ր, թե պատահական, կամա, թե՞ ակամա, գիտությա՞մբ, թե անգիտությամբ արվածն է ավելի վատ։

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ