06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թաղման ծախսերի գումարները ուշացնում են

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո որևէ փոփոխություն ենթադրելու է օրինակ ԽՍՀՄ նախկին ներքին գործերի աշխատակիցների համար. «Որոշակի կենսաթոշակային այլ հնարավորություններ կա՞ն, թե՞ չկան կամ լինելո՞ւ են թե չէ, որովհետև հասարակության մեջ նման խոսակցություններ կան»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր այն ընտանիքներին, որտեղ հանգուցյալի հուղարկավորության ծախսերը հոգալու համար տրամադրվում է 200.000 դրամ. «Քաղաքացիների կողմից ահագանգեր ենք ստանում, որ դեպքեր են պատահում, որ այդ գումարներն ուշանում են, ինչ-որ բյուրոկրոտական քաշքշուկներ, ո՞վ է վերահսկում այդ գործըթացը, ի՞նչ ժամանակահատվածում պետք է մեր քաղաքացիները ստանան այդ գումարը»,-հարցրեց Բաբայանը՝ հետաքրքրվելով, թե քանի ընտանիք է 2014-ին ստացել այդ գումարը:

Նախարարն արձագանքեց, որ ԱՊՀ երկրների շրջանակում երկու համաձայանգիր է գործում կնսաթոշակային համակարգի հետ կապված. «Ներկայումս ԵՏՄ շրջանակներում քննարկվում է կենսաթոշակային համաձայնագրի նոր նախագիծ, որը չի առնչվելու զինծառայողներին կամ ձեր նշած օրինակ Ոստիկանության աշխատակիցներին»,-ասաց նախարարը:

Վերջինիս խոսքով՝ համաձայնագրի մյուս ուղղությամբ նախատեսվում է, որ յուրաքանչյուր երկիր պիտի ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար վճարումները: Ինչ վերաբերում է թաղման նպաստի վճարմանը, Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այդ մասով հստակ համակարգ է գործում. «Տվյալ ամսվա ընթացքում դիմումների պարագայում հաջորդ ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած վճարվելու են, բայց ներկայումս նաև փորձնական ծրագիր իրականացնում՝ բանկերի հետ, որը թույլ է տալիս երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարումը ապահովել բանկերի միջոցով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ծառայության՝ իրեն արդարացնելու դեպքում կսկսեն կիառել: Նախարարը տեղեկացրեց, որ 2014-ին մոտ 24.600 ընտանիքի է տրամադրվել այդ գումարը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ