14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լրջորեն պատրաստվում են. Հրապարակ

«Հրապարակը» գրում է կիրակի օրը՝ մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում:

«Այդ օրը, ժամը 12:30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը:

Թերթի տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչև ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը: Եկեղեցու բացումից հետո, հունիսի 1-ին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսվել է 2013թ. և ընթացել 2 տարի, և եկեղեցին օծվում է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ