16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Դեմ չէ որոշ բուհեր Գյումրի տեղափոխելուն

«Ես կոչ արեցի մեր ընկերներին, որ այսօրվանից նախապատրաստվենք Գյումրու զարգացման ծրագրեր քննարկելուն, քանի որ մինչև 2016-2017թթ-ը մենք կավարտենք Գյումրու վերականգնման ծրագիրը։ Մեր մոտեցումը այսպիսին է՝ սկսենք Գյումրիի մուտքերից՝ ճանապարհներից, որովհետև անելիքներ շատ կան այս ուղղությամբ, Պետք է կառուցենք Գյումրին շրջանցող 5 կմ երկարությամբ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքից որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու ծրագրին ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նախարարն ընդգծեց, որ խոսքը բոլոր բուհերի մասին չէ, այլ՝ մեկ-երկու բուհի։ Մեկ կամ երկու բուհ էլ, ըստ նախաձեռնության, պետք է տեղափոխել Աբովյան քաղաք։

«Սրանցից վերջինը ունի 25 տարվա պատմություն և նախատեսված էր հատակագծով, իսկ  Գյումրի տեղափոխելու հարցը իրականում արդեն 5 տարվա պատմություն ունի։ Ուղղակի երբ դա քննարկվեց նախարարության հարթակում, բոլորի մոտ տպավորություն եղավ, թե նախարարությունը ծրագիր է ուզում անցկացնել»,- նշեց նախարարը։

Նարեկ Սարգսյանն տեղեկացրեց, որ բուհերի տեղափոխումը ժամանակ կպահանջի, քանի որ այն հեշտ իրականացվող ծրագիր չէ

«Բոլորս գիտենք, որ ամեն ինչ ամբողջությամբ կենտրոնացնել Երևանում չի կարելի, քանի որ դա խանգարում է այլ քաղաքների զարգացմանը։ Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտից հետո, ամենաշատը 50 րոպե կտևի Երևան- Գյումրի ճանապարհը,»,- նկատեց Սարգսյանը  և ընդգծեց, որ առանց հարցը լրջորեն քննարկելու որևէ բան չի իրականացվելու։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ