28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես է Էյնշտեյնը բացահայտել Աստծուն

Տարիներ առաջ մի պրոֆեսոր ուսանողներին հարցնում է.

– Այն, ինչ գոյություն ունի, Աստվա՞ծ է ստեղծել։

– Այո, Աստված է ստեղծել,- պատասխանում է ուսանողներից մեկը։

– Եվ Աստված ստեղծել է ամեն ի՞նչ,- հարցը կրկնել է պրոֆեսորը։
– Այո, ամեն ինչ…

– Եթե ամեն ինչ Աստված է ստեղծել, ապա չարությունը նույնպես Աստված է ստեղծել, քանի որ այն իսկապես գոյություն ունի։ Եվ այն սկզբունքի համաձայն, որ մեր արարմունքը բնորոշում է հենց մեզ, նշանակում է Աստված ինքը չարությունն է…

Պրոֆեսորի մեկնաբանությունը լսելով՝ ուսանողը լռում է։ Իսկ պրոֆեսորը՝ իրենից գոհ, լսարանում պարծենում է, որ կարողացավ ևս մեկ անգամ ապացուցել, որ Աստված առասպել է։
Կարճ լռությունից հետո մի ուրիշ երիտասարդ դիմում է պրոֆեսորին.

– Կարո՞ղ եմ մի հարց տալ, պրոֆեսոր։

– Իհարկե,- պատասխանում է նա։

– Պրոֆեսոր, սառնամանիքը գոյություն ունի՞…

– Դա էլ հարց է՞։ Իհարկե գոյություն ունի,- հաստատում է պրոֆեսորը և քմծիծաղով ավելացնում,- դու երբեք չե՞ս մրսել…
Ծիծաղը վարակում է նաև ուսանողներին։ Իսկ երիտասարդ ուսանողը շարունակում է իր խոսքը.

– Իրականում սառնամանիք գոյություն չունի, պրոֆեսոր։ Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ սառնամանիք ենք համարում, իրականում ջերմության բացակայության արդյունքն է։ Մարդուն կամ ցանկացած առարկան կարող ենք ուսումնասիրել այն դեպքում, երբ այն էներգիա ունի, կամ էներգիա է հաղորդում։

Բացարձակ զրո էներգիան 460 աստիճանում է՝ ըստ Ֆարենհայդի, երբ լրիվ բացակայում է ջերմությունը և ողջ մատերիան դառնում է իներտ, կորցնում բոլոր տեսակի հատկությունները։ Սառնամանիք գոյություն չունի։ Մենք ենք այն ստեղծել, որպեսզի կարողանանք նկարագրել այն զգացողությունը, որ ունենում ենք ջերմության բացակայության ընթացքում…
Երիտասարդը մի փոքր դադարից հետո շարունակում է.

– Պրոֆեոր, ձեր կարծիքով, մթություն գոյություն ունի՞։

– Իհարկե գոյություն ունի,- համոզված պատասխանում է պրոֆեսորը։

– Դուք դարձյալ սխալվում եք, պրոֆեսոր։ Մթությունը նույնպես գոյություն չունի։ Այն պարզապես լույսի բացակայության արդյունք է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ մթությունը։ Կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման՝ ուսումնասիրելու համար լույսի բազմերանգ ալիքները, յուրաքանչյուր գունալիքի երկարությունը… Իսկ մթությունը դուք չեք կարող չափել։ Սովորական լույսի շողը կարող է ներթափանցել մթության մեջ և լուսավորել այն։ Ո՞նց կարող ենք իմանալ որքան կամ ինչքան է մութ տվյալ տարածությունը։ Մթությունը մարդն է ստեղծել՝ լույսի էներգիան նկարագրելու համար…

Վերջում երիտասարդը պրոֆեսորին հարցնում է.

– Պրոֆեսոր, ի՞նչ եք կարծում, չարությունը գոյություն ունի՞…
Պրոֆեսորը քիչ հապաղում է, ապա տարակուսանքով պատասխանում.

– Իհարկե… Ինչպես քիչ առաջ ես ասացի, չարությունը մենք տեսնում ենք ամեն օր՝ մարդկանց հանդեպ ճնշումները, դաժանությունները, հանցագործությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարության արտահայտություն…
– Չարություն գոյություն չունի, պրոֆեսոր, կամ ծայրահեղ դեպքում գոյություն չունի հենց իր համար։ Չարությունը պարզապես Աստծու բացակայությունն է։ Դա նման է մթությանը կամ սառնամանիքին, որ ստեղծել են մարդիկ՝ լույսի կամ ջերմության աստիճանը բնորոշելու համար։ Այդպես էլ չարությունը։

Աստված չարություն չի ստեղծել։ Այն պարզապես անհավատության ու սիրո բացակայությունն է։ Չարությունը՝ մարդու մեջ ասվածայինի բացակայությունն է, ինչպես սառնամանիքը, որ վրա է հասնում ջերմության բացակայության ժամանակ, կամ ինչպես մթությունը, որ տարածվում է լույսի բացակայության արդյունքում…

Պրոֆեսորը լռել է և մտախոհ նստել գրասեղանի առջև։
Երիտասարդ ուսանողը Ալբերտ Էյնշտեյնն է եղել։

Կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկեւիչյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ