29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ Ստամբուլում

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի նախաձեռնությամբ մայիսի 22-ի երեկոյան ճամբարը հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել Ստամբուլում, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «imctv» հեռուստաալիքի կայքի` Ստամբուլի հայտնի Թաքսիմ հրապարակից մինչև Գալաթասարայի վարժարան շարունակված բազմամարդ երթին մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) պատգամավորության հայ թեկնածուներ Մուրաթ Մըհչըն ու Գարո Պայլանը, ինչպես նաև նույն կուսակցությունից առաջադրված Դենիզ Զարաքոլուն ու Ֆլոր Ուլուք Բենլին:

Երթի վերջում արդեն 17 օր ճամբարում հերթապահություն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խմբի անունից մամուլի համար հայտարարություն է արվել: Հայտարարության մեջ «Քամփ Արմեն»-ի բռնագրավումը բնութագրվել է որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն: Ինչպես նաև նշվում է, որ ճամբարը ավելին է, քան ուղղակի հայ ժողովրդից բռնագրավված հերթական գույքերից մեկը, այն բոլորին ի պահ է տվել Հրանտ Դինքը:

Նշենք, որ «Քամփ Արմեն» ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ուամենակարևորներից է: Այստեղ Հայոց ցեղասպանությունիս հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի որբ ու չքավոր հայ երեխաներ են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

Ճամբար-որբանոցի տարածքը 1962 թվականին գնվել է հայկական բողոքական եկեղեցու կողմից, իսկ ճամբարը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ջանքերով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ