24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խորը շունչ

«Դպրոցական դրամահավաքը   նորմալ երևույթ է եվրոպական կրթական տարածքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի դիտարկմամբ` պետք չէ այլասերել դպրոցին օգնելու բարի մղումը, քանի որ ծնողական կոմիտեի որոշմամբ որոշ հարցերի հետ կապված դպրոցում կարող է դրամահավաք իրականացվել:

«Սովետական դպրոցում ոչ ոք չէր ասում, որ դրամահավաք են անում, ինչու ոչ ոք չէր բողոքում, որ ասում էին փետրվարի քսաներեքին զինվորների համար նվերներ պետք է  տնից բերենք, որ նվիրենք սովետական զինվորներին,  ով ինչ ուներ օճառից, գուլպայից բռնած բերում էին:

Դպրոցական դրամահավաքը արտոնված է, եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում։ Մի մասը վախենում է դա անել, հայտնվում է մի ծնող ու զանգում ու սկսում է բողոքել: Մենք ենք այլասերել դպրոցին օգնելու ազնիվ քաղաքականությունը։

Իրականում կան դպրոցներ, որտեղ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի՝ ոսկեղենի։ Նախարարությունը սակայն չի կարող խառնվել դպրոցում այս կամ այն ծնողի միջև ձևավորված հարաբերություններին»,-հավելեց նախարարը:

«Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի դեմ որքան պայքարում ես գլուխը նորից աճում է»,-ժամանակին ասում էր ԿԳՆ Արմեն Աշոտյանը: 

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ