17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեծ ռիսկեր

«Տնտեսական ցուցիչների հետ կապված պետք է դիմեք տնտեսական բլոկի ներկայացուցիչներին: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ տնտեսական ցուցիչները լինեն այնպիսին, որ այդտեղից բխող հարկային եկամուտները կարողանանք ապահովել, որովհետև հարկերն առաջանում են տնտեսական ցուցիչներից»,-ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով տարվա առաջին ամիսների ցուցանիշները՝ արդյոք կառավարությունը կկարողանա ապահովել նախանշված 4.1 տոկոս տնտեսական աճը:

Բյուջեի կատարման վերաբերյալ նախարարն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակի համար պլանավորված ցուցանիշները կատարվել են, երկրորդ  եռամսյակն էլ ըստ համապատասխան ծրագրի ընթանում է:

«Իհարկե, կան մեծ ռիսկեր, դրանք կախված են բազմաթիվ գործոններից, Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործառույթներից: Շատ գործոններ կան, որոնք կարևոր են, շուտ է նման գնահատականներ տալու: Ներկա պահին ունենք ռիսկեր, բայց ընթացքը նորմալ գնում ենք»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ