17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի թիկնազորն առեւանգել է կեղծ «Պալաչին».Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ:

Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումն ստանալուն պես առանձնացել եւ ինչ-որ զանգ  կատարել, ինչից անմիջապես հետո Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, ԸԸՀ-ից առեւանգել է Արթուր Հարությունյանին, ով դրանից հետո իր ինքնաբացարկի դիմումը հետ է վերցրել:

Ավելի ուշ թերթի  տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքեց՝ այդ մասին հաղորդագրություն տարածելով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ