07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դանակի 7 հարված դաժան ծեծից հետո /վիդեո/

2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:

19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվող Հրաչիկ Սահակյանը և նույն գործով մմեղադրյալներ նրա 3 ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը վստահ է, որ որդին արդեն 10 տարի անմեղ դատապարտյալ է:

Henaran.am-ի հետ զրույցում Ռիմա Սահակյանը նշեց, որ ազատ արձակվելուց հետո էլ որդին մտադիր է պայքարել արդարադատությունը վերականգնելու համար: Նրա խոսքով՝  սպանված 19 ամյա Մեսրոպի հարազատներն էլ հավատում են, որ դատապարտվել են անմեղ մարդիկ:

Ըստ նախաքննական մարմնի հրապարակումների Մեսրոպը սպանվել է դաժանաբար՝ ծեծի ենթարկվելուց հետո նրա կրծքավանդակին դանակի 7 հարված է հասցվել:

«Իմ տղուն տանից տարել են ու 10 տարի պահում են, ինչի՞ պետք է սպանողը ազատ ման գա ու իմ տղեն բանտում մնա: Իմ տղեն հայր չունի, ու ես արդեն չգիտեմ ինչ անեմ: Իմ տղեն նիհարել՝ դառել ա մոմ»,-պատմեց Ռիմա Պետրոսյանը հավելելով՝ կանգնելու է բոլոր այն վայրերում, որտեղ կարող է տեսնել արդարադատության նախարարին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ