Աղետալի ծրագիր է. նույնն է, ինչ Օքսֆորդը տեղափոխեն Լիվերպուլ
ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծում է, որ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշման հիմքում ընկած է բիզնես շահը: «Քանի որ մայրաքաղաքում գերխտացված է ամեն ինչ, այդ թվում նաև բուհական համակարգը, և քանի որ Հայաստանի բոլոր բնակավայրերը բազմաթիվ խնդիրներ ունեն և ֆինանսական աջակցություն չկա, դրա համար էլ որոշվեց քննարկել, որ այդպիսով աջակցեն նաև այլ բնակավայրերին»,-նշեց նա:
Քալաշյանը համաձայն է բերված փաստարկների հետ: Իսկ ասուլիսի մյուս բանախոսք՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը հակառակ տեսակետն ունի: Ըստ նրա՝ սա աղետալի ծրագիր կլինի: «Այն ուսանողները, որ գալիս են Երևանում սովորելու, գալիս են մշակույթի հետ առնչվելու, քաղաքակրթվելու: Սա աղետալի ծրագիր է»,-նկատեց նա:
«Սա նույնն է, ինչ Օքսֆորդը տեղափոխեն Լիվերպուլ»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը: