25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դավթաշենը, Ավանը և Կենտրոնը լավագույնն են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերը զբաղեցրած վարչական շրջանները մնացել են ամփոփոխ, իսկ երորրդ հորիզնականը կիսել են Արաբկիր,  Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանները:

Սեփական եկամուտների հավաքագրման` մասնավորապես աղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և աշխատանքներ տանել ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:

<<Համայնքային շատ ծրագրերի իրականացումը պայմանավորված է հենց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում աշխատանքների կամզակերպման արդյունավետության հետևողական բարձրացման վրա>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ նախորդ ամսվա ընթացքում տարատեսակ մշակութային միջոցառումների կազմակերպման և պատշաճ անցկացման համար վարչական շրջաններում գրացվել են բարձր ցուցանիշներ, ինչի կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն  է հայտնել:

Տարբեր ոլորտներում երկու ամիսների հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Մալաթիա-Սեբաստիա  և  Շենգավիթ  վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները` առավելագույն արդյունքներ ու, հետևաբար,  բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով  լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների աշխատակազմերը կխրախուսվեն:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ