Բոլոր տեղերում նույն իրավիճակն է

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էին անում նախօրեին ոստիկանների կողմից ուժով նախագահականի մոտից հեռացված՝ բանակում մահացած զինծառայողների մայրերը: Նանա Մուրադյանը նշեց, որ երեկվա բռնության դեպքի առիթով իրենք հանցագործության մասին հաղորում են տվել ոստիկանություն, իսկ այսօր ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որի պատասխանները կստանան վաղը:
«Իմանալով, որ կառավարության դիմաց նաիրիտցիները նստացույց են անում, որոշեցինք գալ և սատարել, բոլոր տեղերում նույն իրավիճակն է՝ անարդարություն, մենք պետք է միախմբված պայքարենք անարդարության դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանը: