Ռուսաստանը Հայաստանի առջև տարածքներ հանձնելու խնդի՞ր է դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Եվրասիական տնտեսական միության շրջնականերում նախագահների վերջին` մայիսի 8-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումից հետո տարբեր տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ադրբեջանին ևս ընդգրկել ԵՏՄ կազմում:
Բայց պարզվում է` ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հարցը` պահանջելով ստիպել Հայաստանին հանձնել որոշ տարածքներ: Նշենք, որ Ադրբեջանը ՌԴ-ին պետք է, քանի որ այդ երկրին ԵՏՄ կազմում ընդգրկելով՝ կարող է ավելացնել իր ազդեցությունը նավթի և գազի միջազգաին շուկայում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից հետաքրքրվել` արդյո՞ք ՌԴ-ն պաշտոնական Երևանի առջև խնդիր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում: Ի պատասխան՝ Բալայանը հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Նման տխմար տեղեկությունները սատարողները սադրիչներ են»:
Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում