05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Երևանում

Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժաղովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում:

Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ): Ավելին, 2016թ.-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա նշանակում է, որ Երևանում կհուրընկալենք 6 աշխարհամասերից 115 անդամների համախմբող այս հզոր կազմակերպության 2016թ.-ի գլխավոր միջոցառումը:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ