02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Երևանում կանցկացվի էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողով

Ս.թ. մայիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը Երևանում կանցկացնի «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով: Համաժողովը կանցկացվի Եվրոպական միության աջակցությամբ:

Համաժողովի բացման նիստին ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ելույթներով հանդես կգան նաև Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան յոթ տասնյակ մասնակիցներ շուրջ քսանհինգ երկրից:

Զեկույցով հանդես կգան և քննարկումներին իրենց մասնակցությունը կբերեն արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ