15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Կոնկրետ պայմանավորվածություն կա. Հրապարակ

Oրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումն ստացած շահութահարկի և եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է՝ այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան, դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ և կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան՝ գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ՝ որ ավելի էժան հարկեր մուծելու հնարավորություն ունենան, և ապա՝ կարողանան բարձրացնել «ցածրացած» տնտեսությունը, լցնել դատարկված գանձանակը:

Ընդ որում, «հրահանգը» տրված է խորհրդարանի դիմացի մայթից՝ Բաղրամյան 26-ից, որն էլ «անձամբ» է պայմանավորվել թե «ռուսահայերի», թե Ռուսաստանի հետ, քանզի ԵՏՄ-ական Ռուսիայի համար դրանք «մելկի» թվեր են, իսկ Հայաստանի համար՝ էական, տեղեկացրել է թերթի աղբյուրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ