29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը չի մասնակցի մայիսի 9-ի տոնակատարություններին, քանի որ Պուտինն էլ իր հրավերն էր մերժել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի միջոցառումներին: Մոսկվայի Կարմիր հրապարակում իրականացվելիք հիշատակի արարողությունների ժամանակ Թուրքիային ներկայացնելու է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը, գրում է Ermenihaber.am

Թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի տեղեկատվությամբ՝ Էրդողանը մերժել է  անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած հրավերը: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի և Ռուսաստանի միջև խնդիրներ են ծագել Հայոց ցեղասպանության և Գալիպոլիի (Դարդանել, Չանաքքալե) մարտերի 100 ամյակների առթիվ ապրիլի 24-ին Հայաստանում ու Թուրքիայում կայացած հիշատակման միջոցառումների առիթով: Ինչպես հայտնի է, Էրդողանը, ի թիվս այլ երկրների նախագահների, սեփական ստորագրությամբ հրավեր էր ուղարկել նաև Պուտինին՝ ցանկանալով, որ ապրիլի 24-ին վերջինս ներկա լինի ոչ թե Երևանում, այլ Գալիպոլիում: Սակայն Պուտինը նախընտրել էր մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Իսկ Ռուսաստանին Գալիպոլիում ներկայացրել էր Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կատարած Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ ինքը «վիրավորված» և «վշտացած »  է Պուտինի՝ Երևանում գտնվելու պատճառով:

«Ապրիլի 23-ին Պուտինի հնչեցրած հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ապրիլի 24-ին Պուտինի մասնակցությունը Երևանում կայացած  հիշատակի միջոցառումներին, ինչպես նաև Ռուսաստանի Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարության ընդունումն արժանացել է Անկարայի կոշտ արձագանքին»- գրում է «Զամանը»:

Նշվում է նաև, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Ռուսաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 40 տոկոսով: Ենթադրվում է, որ երկու երկրների միջև քաղաքական խնդիրների ծագումը կարող է բացասաբար ազդել նաև առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

«Նման զարգացումները կարող են բացասաբար ազդել երկու երկրների միջև առկա հսկայական նախագծերի, մասնավորապես «Թուրքական հոսանք» (Türk Akımı) գազային նախագծի վրա: Ռուսաստանի՝ ցեղասպանության հետ կապված հայտարարություններից բարկացած Անկարան կարող է հետաձգել  «Թուրքական հոսանք» նախագիծը»,- տեղեկացնում է «Zaman»-ը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ