Ձերբակալվել է Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. Հայկական ժամանակ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gohar-enoqyan1-_1430802396.jpg)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Երեկ երեկոյան ձերբակալվել և էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։
73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։
«Հորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա»,– թերթի թղթակցին ասել է տիկին Ենոքյանի փաստաբանը։
Հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ո՜չ»։ Ուշ երեկոյան ՁՊՎ-ամ Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ հայտնեց. որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: