ԵԽ-ի` ցեղասպանության մասին որոշումը չի ուղարկվել Թուրքիա
Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած որոշումը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Անկարա ուղարկվելու նպատակով ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից հանձնվել էր ԵՄ մշտական ներկայացուցչություն: Սակայն Թուրիայից եկած ցուցումի շրջանակներում ԵՄ մշտական ներկայացուցչությունը որոշումը վերադարձրել ԵԽ` առանց Թուրքիա ուղարկելու:
Թուրքական «Hyurriyet»-ի տեղեկացմամբ` վերջին ժամանակներում Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված գրեթե բոլոր որոշումները հետ են ուղարկվել: Որոշումները հետ ուղարկելու պրակտիկան սկսվել է Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերի վերաբերյալ ընդունված որոշումով, գրում է Ermenihaber.am-ը:
Թերթը նկատում է նաև, որ Թուրքիայի համար անընդունելի որոշումների հետ ուղարկելը խորհրդանշական բնույթի ռեակցիա է: Թեև նշվում է, թե չի կարելի ասել, որ այդ քայլը որևէ ազդեցություն կունենա ԵԽ-ի վրա:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 15-ին տեղի ունեցած նստաշրջանում Եվրախորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը և առերեսվել սեփական պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Աղբյուր` Ermenihaber.am