19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ դեսպանը մաքրեց Մանկական երկաթուղին

ԱՄՆՇրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից:

“Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է բազմաթիվ լավ տեղանքներով, և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով”,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նաև առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի և առաջարկությունների համար:

Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ