21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Բա ո՞նց ես համոզել Աշոտյանին … վտանգավոր է»

Խաչատուր Աբովյանի անվան թանգարան ոչ առևտրային կազմակերպությունը Կրթության և գիտության նախարարության ենթակայությունից տեղափոխվեց Մշակույթի նախարարության ենթակայությանը: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ մի քանի տարի առաջ թանգարանի ծրագրերի մեջ ներգրավվեցին մի քանի կրթագիտական ծրագրեր, և այդ պատճառով էլ թանգարանն անցավ ԿԳՆ-ի ենթակայությանը: Նախարարը նշեց, որ այս որոշումը համաձայնեցված է բոլոր շահագրգիռ մարմինների, առաջին հերթին ԿԳ նախարարության հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Բա ո՞նց ես համոզել պարոն Աշոտյանին»: «Մենք միշտ իրար համոզում ենք, ստացվում է»,-հնչեց նախարարի պատասխանը: «Քո մոտ էլ է ստացվում հա համոզել, տիկին նախարար: Վտանգավոր է»,-ասաց վարչապետն՝ կատակելով. «Աշոտյան, համոզելու գործ որ լինի քեզ դիմենք հա՞»:

-Եթե ունենամ վարչապետի հանձնարարականն, այո, պարոն վարչապետ,-արձագանքեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ