29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը վրդովված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հայամետ աջակցությունից

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջին  է խոսք հասնում:

«Գիտենք, թե ինչեր են տեղի ունեցել վերջին 100 տարում, 2 համաշխարհային պատերազմների ընթացքում, որոնք Գերմանիան է հրահրել: Մնացել էր Գերմանիան նման կարգի հայտարարությունները աներ, երբ 1 միլիոն մեր հայրենակիցները Գերմանիայի քաղաքացի են: 2 միլիոն էլ  թուրք կա, որոնք քաղաքացիություն չունեն: Գերմանիայի այս վերաբերմունքը, որտեղ 3 միլիոն թուրք է ապրում,  հասկանալի չէ»,- ընդգծել է Էրդողանը:

Վերջինս, խոսելով Հայաստանում անցկացված ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցած պետությունների մասին, ասել, որ իրենք չէին ցանկանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գնան Հայաստան: 

«Այնտեղ 2 նախագահ, իսկ մեր մոտ փառք աստծո 20 նախագահ էր եկել,- նշել է Էրդողանը, ապա շարունակել,- այստեղից ևս մեկ անգամ դիմում եմ հայերին և նրանց աջակից ուժերին. եթե այսօր պիտի պատմական դեպքերի համար հաշիվ տալու հարց բացվի, ապա չկասկածեք, որ այդ հարցում ամենահանգիստ երկիրը Թուրքիան  է լինելու:  Նորից ասում եմ, հեյ Եվրամիություն, մեզ խելք մի սովորեցրու, այն պահիր քեզ: Արդեն 15 տարի է՝ ասում ենք, որ պատրաստ ենք բացել մեր արխիվները: Սրանք ականջ ունեն չեն լսում, աչքեր ունեն չեն տեսնում, լեզու ունեն ճշմարտությունը չեն խոսքում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ