29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ակօս»-ը առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը  առաջին անգամ լույս է տեսել հայերեն շապիկով: «Ակօս»-ի այս համարի շապիկին հայերենով գրված է «Պիտի չմոռնանք եւ միասին պիտի քալենք դէպի յառաջ» արտահայտությունը, որին ուղեկցում է  թուրքերեն «Չվերջացող հերքում, ամենաերկար ցեղասպանությունը»  խորագիրը, գրում է Ermenihaber.am-ը:

Թերթում տեղ գտած լուրերում ասվում է. «Մենք ականատես ենք  նրան թե ինչպես է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարած պետությունը  պարում իր «հերքման պարը»: Դա 100 տարի շարունակ ճնշված, աղավնու անհագստությամբ ապրող ժողովրդի շուրջ հերքումի շուրջպար է: Ոչ հերքումն է ավարտվել, ոչ էլ ցեղասպանությունը: Այս հողերում մեզ պահողը միայն մեր նախահայրերն ու արմատները չեն , այլ միևնույն ժամանակ մեզ հետ միասին արդարություն որոնողների գոյություն է և աջակցությունը»:

Թերթի այս համարում տեղ են գտել «Ամեն հայ մի ապացույց է», «Հայոց ցեղասպանության ոգին` Թալեաթ փաշան», «Ցեղասպսնության առաջին 20 տարում համաշխարհային մամուլը ի՞նչ ասաց», «20 տարվա ընթացում ո՞րտեղից ու՞ր հասանք», «Քրդերը և մեկ այլ հայացք» վերնագրերով հոդվածներ:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ