ԱՄՆ-ից Թուրքիա պատվիրակություն չի գնա
Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին ԱՄՆ-ը կներկայացնի Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը: Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության խոսնակը, գրում է Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ցեասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ԱՄՆ-ից Հայաստանում ներկա կլինեն ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն, Դեյվ Թրոթը: