13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարան կունենանք

Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և  Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու  վերաբերյալ: Պայմանագրի համար  հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված  միջպետական հուշագիրը: 

Հայկական կողմից պայմանագիրը  ստորագրել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և չինական կողմից՝  Չժուն Նեն նախագծային ինստիտուտի ներկայացուցիչ Շեն Տաոն :

Պայմանագրով մանրամասն ամրագրվել է երկու կողմերի պարտավորությունները, մասնավորապես  չինական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը, շինարարությունը, անհրաժեշտ կահավորումը, իսկ հայկական կողմն ապահովում է համապատասխան շինարարական տարածքների հատկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ աշխատանքներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ