04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շքեղ առանձնատուն կնվիրի Միլերին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում:

«Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի համար: 

Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, և իսկապես այն կառուցվու՞մ է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ