04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու են ձգում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: «ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում:

Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության:

Թերեւս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է: Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռեւս չի կայացվել, եւ Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը: Ուշագրավ է, որ կասկադի համար առաջարկված 250 միլիոն դոլարը ամենաբարձր գինն է, որ Հայաստանի պատմության մեջ երբեւէ առաջարկվել է որեւէ պետական օբյեկտի համար»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ