13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 9 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները, ովքեր նշված հատվածում մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ը սպասարկում է թիվ 43 երթուղին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր պետք է ժամանեն քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարոդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ