18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը:

Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ որպես պատճառաբանություն նշվել է կարդինալի վատառողջությունը:

Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի  կողմից ապրիլի 12-ին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում մատուցվեց պատարագ, Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան  Մեհմեթ Փաչաջըին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ