05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները . նախարարը մանրամասնում է/վիդեո/

«Տնտեսական աճի ու առևտրի ծավալների նվազումը, դրանք համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական ակտիվության վրա ազդեցության առումով, մեկը մյուսին կոմպենսացնում են»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է, մասնավորապես, արդյունաբերության և արտահանման աճի և արդյունաբերության ծավալների հետ:

«Օրինակ՝ մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, արդյունաբերության աճը կազմել է 106,5 տոկոս, արտահանման և ծավալների աճ է եղել ադամանդագործության ոլորտում, լուրջ ծավալներ է ապահովում արդեն Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը, իր արտադրությունն ու արտահանումներն ավելացրել է «Գեոպրոմայնինգ»-ը:

Առանձին վերցրած ոլորտային ակտիվացումները, դրանք կոմպենսացնում են այն պակասը, որը կա: Բացի այդ, իհարկե պետք է նշեմ, որ ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները դեռևս ամբողջական չեն: Եվ նույնիսկ, երևի մեծ մասը ընգրկված չի, որովհետև էլեկտրոնային հաշվարկի համակարգը դրված չէ, և Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողանում դրանք համեմատել: Գների այս պայմաներում, երբ մոլիպդենի գինը մեկ տոննայի համար հասել է 17 000 դոլարի, իսկ պղնձինը՝ մոտ 5700-ի,  ծավալների ավելացման շնորհիվ կարողացել են այդ բացը լրացնել»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ