Արա Հարությունյանը ցավակցել է Հովիկ Աբրահամյանին

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` նրա հոր մահվան կապակցությամբ, որի մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Հովիկ Արգամի,
Խորը ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Արգամ Աբրահամյանի մահվան մասին: ԼՂՀկառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ՝ այդ ծանր կորստի համար:Դժվարին այս պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Ձեզ,Աբրահամյանների ընտանիքին և բոլոր հարազատներին»: