Սպանված ու վերածնված խաչքարերի պատմությունը/վիդեո/
Այսօր, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջնամասի այգում բացվեց «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը:
«Բացի տարածքային և ֆիզիկական կորստից հայ ժողովուրդը ունեցավ նաև շատ լայն ժառանգության, գույքի կորուստ և նաև 170 հազար ոչնչացված հուշարձանները, խաչքարերը, զարդարվեստի խոշորագույն նմուշները ավիրվեցին այդ շրջանում»,-իր խոսքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: