29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերը մեծ վնաս են կրելու. Էրդողանը չի հանգստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Թուրքիայի Քոջաելի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության, Հռոմի Պապի ելույթի ու Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած բանաձևի մասին:  Էրդողանը կրկնել է նախորդ անգամվա մտքերն`ասելով, որ այդ որոշումներն ու ուղերձները իրենց համար նշանակություն չունեն: «Դրանք մեր մի ականջից մտնում ու մյուսից էլ դուրս են գալիս»,-ասել է վերջինս, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնում է թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, Էրդողանը դիմել է ամբողջ աշխարհին ու հատկապես հայերին. «Այս խնդիրը պատմությունից կտրելու ու որպես քաղաքական գործիք օգտագործելուց ամենամեծ վնասը հենց հայերն են կրելու: Մենք գիտենք, որ այս խնդիրը հայերին պաշտպանելու հետ որևէ կապ չունի»:

Էրդողանը կրկին խոսել է Թուրքիայում բնակվող տասնայակ հազարավոր հայերի մասին: Ըստ նրա` այդ երկրում օրինապես ապրում է 40 հազարանոց հայ համայնք, իսկ հայ ներգաղթյալների թիվը կազմում է 80 հազար:

«Այդ մենք էինք, որ Վանա լճի Աղթամար կղզում վերականգնեցինք հայկական եկեղեցին ու դրա դռները բացեցինք աշխարհի բոլոր հայերի համար: Մենք մեր խղճի առջև մեր պարտքը կատարում ենք: Այդքանից հետո ինչպե՞ս է լինում, որ մեր հանդեպ նման քայլեր եք անում: Ամբողջովին քաղաքական նպատակներ հետապնդող ու Թուրքիայի դեմ ուղղված այս արշավից ոչինչ դուրս չի գա: Սակայն այս գործից հայերը մեծ վնասով դուրս կգան»:

Էրդողանը նաև նշել է, որ իրենք հայերի հետ խնդիր չունեն ու օրինակ բերել Ստամբուլի հայաշատ թաղամասերում ապրող հայերին, որոնք ապրում են թուրքերի հետ կողք կողքի: Էրդողանը կրկնել է սփյուռքի ու Հայաստանի հետ կապված բոլորին ծանոթ թեզն այն մասին, որ վերջիններս Թուրքիայի մեկնած բարեկամության ձեռքն օդում են թողնում: Ելույթի վերջում էլ խոսել է արխիվների մասին` ասելով, որ Թուրքիայի արխիվները միշտ բաց են, և բոլոր ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ