29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում. Չավուշօղլու

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և  քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի`  այդ հանդիպմանը Թուրքիայի արտգործանախարարը բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից, խոսել է նաև ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ակտիվության մասին:

Չավուշօղլուն, անհիմն կերպով պնդելով, որ հայկական սփյուռքն ԱՄՆ –ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում, նշել է. «Հայկական սփյուռքը և իր աջակիցները Միացյալ Նահանգներում չափազանց ակտիվ են: Սակայն մեր դեսպանը (Սերդար Քըլըչը) ինձ  ասաց, որ դուք մեզ աջակցում եք, ինչի համար և շնորհակալ ենք»:

Չավուշօղլուն մահմեդական համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է ապրիլի 24-ին մասնակցելու թուրք-ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից Վաշինգտոնում կազմակերպվելիք «Խաղաղություն և համերաշխություն» քայլերթին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ