24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Յոխեն Մանգելսենը` Հայաստան կատարած իր ուխտագնացության մասին

Գերմանացի լրագրող Յոխեն Մանգելսենը երեք շաբաթյա ուխտագնացություն է կատարել Հայաստան: Նրա նպատակն էր Լեռնային Ղարաբաղում մի փոքրիկ մատուռ այցելել: Nordwestradio-ին տված իր հարցազրույցում Մանգելսենը ներկայացնում է ուխտագնացության մասին իր “Մոլորակ Հայաստան” գիրքն ու Հայաստանից ստացած տպավորությունները:

“Դա մի ճամփորդություն էր, որ եւս մեկ անգամ սիրով կվերապրեի: Նախկին իմ այցելությունների ընթացքում ես մեկ անգամ եղա Լեռնային Ղարաբաղում գտնվող  Դադիվանք, որից հետո որոշեցի կրկին գալ այստեղ, բայց որպես ուխտագնաց: Եվ այսպիսով , Էջմիածնից` Հայ Առաքելական Եկեղեցական կենտրոնից, հայկական Վատիկանից ես ճանապարհ ընկա դեպի լեռների մեջ գտնվող գողտրիկ այդ եկեղեցին:

Մանգելսենի խոսքով` ուխտագնացության նպատակը ցավերից, մեղքերից ազատվելը  չէր, ինչպես շատ մարդկանց մոտ է: “Այն ավելի շատ հոգեբանական ճամփորդություն էր, ինքնաբացահայտում, ինքնորոշում: Դա շատ անձնական է. մարդ օրեցօր, քայլ առ քայլ մոտենում է իր նպատակին, իր հոգեւոր նպատակին: Երբ ազատվում է առօրեական խնդիրներից եւ փորձում գտնել առօրեականությունից դուրս մի գաղափար: Այո, դա փնտրտուք է, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում: Միայն ճանապարհին հասկացա, որ ես ճիշտ ուղղության վրա եմ: Սա այն է, ինչ ես ուզում եմ”:

Իմ գրքի “Մոլորակ Հայաստան” անվանումը շատ պարզ հիմնավորում ունի: Իմ ճամփորդության առաջին օրերին ես կորցրեցի իմ բջջային հեռախոսը: Եվ այն զգացողությունն էր, որ կտրված եմ ամեն ինչից: Ես գտնվում էի մի օտար երկրում, որի լեզվին չէի տիրապետում, որի մասին շատ քիչ էի տեղեկացված: Կարծես գտնվելիս լինեի մի ուրիշ մոլորակի վրա:

Բայց ես մեկ այլ ավելի խորը հիմնավորում կբերեմ, թե ինչու հենց “մոլորակ”: Հայաստան անվանումը միայն այն երկրի անվանումը չէ, որ մենք տեսնում ենք քարտեզի վրա: Այն շատ ավելին է: Նրան է պատկանում հարեւան փոքրիկ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրան են պատկանում հայկական սփյուռքը, ավելի քան 10 միլիոն հայեր ողջ աշխարհում, նաեւ Պատմական Հայաստանը, որտեղ հայերն ապրում էին մինչ 1915 թ-ը եւ որն այժմ Թուրքիայի կազմում է: Այս ամենը միավորվում են Հայաստան անվան տակ, դա այնքան բարդ ու մեծ գաղափար է, որ կարծում եմ  “մոլորակ”-ը ամենահարմար բնորոշումն է:

Հայաստանում ճամփորդելիս Հայաստանի պատմությունը պետք է ունենաս քո մեջ:

Մենք ընդունում եւ դատապարտում ենք Հոլոքոստը, բայց դրանից ավելի վաղ տեղի է ունեցել եւս մեկ կոտորած, դա հայերի Մեծ Եղեռն է (Գենոցիդ) է, որին հենց մենք` գերմանացիներս ոչ միայն չենք խանգարել, այլ նաեւ, այսպես ասած, ողջունել ենք:

Հրաշքների երիր: Այս բնորոշումը ինձ մոտ ինքնաբերաբար եկավ: Հայաստանը  տպավորիչ բնության հրաշալիներ կամ տեսարժան վայրերով հարուստ չէ: Բայց բոլոր նրանք, ովքեր ճամփորդում են Հայաստան, կարծես կախարդվում են, եւ այդ կախարդանքը իրենց հետ տուն տանում: Չեմ կարող բացատրել, թե ինչումն է կայանում այդ կախարդանքը: Դա երկիր է հնագույն մշակույթի, առասպելների, իրադարձությունների, եւ այնտեղ բնակվող մարդիկ այդ մշակույթը կրում են իրենց մեջ: Նրանք փոխանցում են դա ուրիշներին, իրենց հյուրերին: Իրենց հետ վերցնում են ամենուր` կարծես իրենց  մյուս զգեստ: Գուցե դա նրանից է, որ հայերը երկար տարիներ ապրել են քաղաքական եւ մշակութային մեկուսացման մեջ:

Սա կախարդիչ մի երկիր է, որտեղ գտնվում է կախարդական լեռ Արարատը, որը հայերի կարոտի լեռն է. այն Հայաստանի սահմանից դուրս է գտնվում` Թուրքիայի տարածքում: Հայերի կարոտը հայկական երաժշտական գործիք դուդուկի հնչյունների մեջ է: Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունները կարելի է լսել լեռներից:

Հայկական եկեղեցիները կրթական կենտրոններ են եղել: Շատերը նրանցից ավերվել են, մնացածը բավականին լավ պահպանվել կամ վերանորոգվել: Հայ Առաքելական Եկեղեցին ամենապահպանողական եկեղեցիներից մեկն է, բայց մարդիկ շատ բացսիրտ եւ բարեհամբույր են”:

Մանգելսենը խորապես տպավորված էր հայերի սիրալիր վերաբերմունքով եւ հյուրընկալությամբ:

“Սկզբի օրերին անհարմար էի զգում մարդկանց դռները թակել եւ ասել, որ ես ուխտագնաց եմ եւ գիշերելու տեղ եմ խնդրում: Բայց մարդիկ իմ այդ բարդույթը շատ շուտ վերացրեցին: Առաջին օրը մի գյուղում ես թակեցի դուռը, եկավ տան տղամարդը եւ հարցրեց, թե ինչ եմ ուզում: Այնուհետեւ ներս հրավիրեց եւ ասաց, որ ես իրենց հյուրն եմ: Եվ հենց այդ պահից ինձ մոտ վերացավ այն մտավախությունը, թե մարդիկ ինձ չեն ընդունի:

Ճանապարհին հանդիպում էի աշխատղների, որոնք հաճույքով ինձ հեզ զրուցում էին եւ վերջում  թարմ հաց նվիրում”:

Գրքում մի քանի կարճ պատմություններ կան, լեգենդներ, որոնք լսել եմ Հայաստանի մասին: Մենգելսենը հիացած է Կոմիտասի երաժշտությամբ:

Եվ վերջում  Հայաստան մեկնել պատրաստվող զբոսաշրջիկներին Մանգելսենը խորհուրդ է տալիս.

-Ես նրանց կասեմ պարզապես գնալ եւ տեսնել այդ հրաշքների երկիրը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ