Այս ռեժիմի թիրախում մարդն է. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:
Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:
Իշխանությունն իր պատասխանատվությունը սովորության համաձայն ցրելու նպատակով փորձում է դաշտը տարատեսակ անհեթեթություններով լցնել, որոնք դուրս են ոչ միայն օբյեկտիվ իրողություններից, այլև բարոյական նորմերից:
Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»:











































