14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Այստեղ խնդիրն այլ տեղում է. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․

«ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են:

Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում: Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին:

Այստեղ խնդիրն այլ տեղում է: Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:

Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է ՌԴ-ին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ