Փաշինյանը պետք է հասկանա. Հարությունյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը։
Այս անգամ թիրախում «Մեր համայնք» դաշինքն է և նրա առաջնորդները, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավար, «Մեր համայնք» դաշինքի առաջնորդ Արամ Կարապետյանը։
Ընտրություններից մեկ օր առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման գործողությունները լուրջ կասկածի տակ են դնում ազատ և արդար ընտրությունների ապահովման վերաբերյալ իշխանության հայտարարությունները։
Փաշինյանը պետք է հասկանա՝ Մարտունին սեփական իշխանությունը պահելու փորձադաշտ չէ, իսկ ընդդիմադիրներին կալանավորոլով՝ հնարավոր չէ խուսափել քաղաքական պատասխանատվությունից»:











































