24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրությունների շուրջ, վաղուց դուրս է քաղաքական պայքարի և առողջ տրամաբանության սահմաններից։

Մենք ականատես ենք իշխանության յուրացման հերթական փուլին, երբ Փաշինյանը փորձում է իրեն ենթարկել տեղական ինքնակառավարման վերջին անկախ օղակները։

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները, իրավապահ համակարգի ու դատարանների միջոցով անվերջանալի քաշքշուկները, «բռնել-բաց թողնելու» ներկայացումները մեկ նպատակ ունեն՝ հյուծել, վախեցնել և լռեցնել բոլորին: Իսկ երբ ժողովրդի քվեն իշխանության սրտով չէ, այն պարզապես անտեսվում է՝ փորձելով ժողովրդի ընտրյալներին փոխարինել սեփական կամակատարներով…

Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն, որտեղ օրենքն ու Սահմանադրությունը ուղղակի ստորադասված են մեկ մարդու քմահաճույքին… »։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ