22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։

Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։

Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները։ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր յոթ պահանջները, և միայն դրանից հետո կհամաձայնվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։

Աղբյուրների հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն պատրաստվում են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնել։ Սաուդյան Al-Hadath ՀԸ տվյալներով՝ Մունիրի կողմից Թեհրանում անցկացրած բանակցությունները վերաբերել են նաև Եմենի հուսիներին և նրանց ստեղծված իրավիճակին։

Փոխզիջման հասնելու Պակիստանի հերթական փորձը դեռևս հրապարակայնորեն հաստատված արդյունքներ չի տվել։ Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը։

Հարկ է նշել, որ ըստ Reuters գործակալության, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մերձավորարևելյան դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանել իրենց աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։

Ի դեպ, հուսիների հարձակումների հնարավոր ինտենսիվացման հետ կապված, Agence France-Presse (AFP)-ի տեղեկություններով Վաշինգտոնն արդեն հրահանգել է տարհանել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ