Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն Միրզոյան, մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել։
ՔՊ-ի ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, ասում են՝ ի՞նչ ենք զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ եք զիջել։
Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։
Հազարավոր կյանքեր եք զիջել։
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։
Արարատի սիմվոլն եք զիջել։
Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։
Անկախության հռչակագրի բովանդակություն եք զիջել։
Բա 2018-ին ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք, որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։
Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել»։











































