21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գիտե՞ք Արցախի անկումը երբ սկսվեց…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»։

Գիտե՞ք Արցախի անկումը երբ սկսվեց…

Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երևան՝ Սերժ Սարգսյանին մերժելու, ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։

Երբ Երևանում Արցախի հերոսներին էին կալանավորում, իսկ Ստեփանակերտում՝ ծափերով Նիկոլ էին դիմավորում։

Երբ Փաշինյանն ասեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ՝ Արցախը հանձնողի շտաբ։

Երբ հանձնվեց Լաչինն ու Աղավնոն։

Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ ՀՀ կառավարիչները սկսեցին բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արևմտյան հարթակներում։

Երբ նույն Փաշինյանը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց արբանյակներն արցախցիներին Ադրբեջանում ինտեգրման կոչեր էին անում։

Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում «ձեռքերը լվաց» Արցախից։

Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Փաշինյանի ու ՔՊ-ի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ապազգային քայլը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ