Սև ուժերը միշտ էլ եղել են աստվածայինին զուգահեռ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆրանսիայում «ոչ բռնի, խաղաղ, գրեթե թավշյա» «հեղափոխություն» է, ձեռագիրը՝ նույնն է, ինչպես աշխարհի այլ երկրներում եղավ, և այդ «հեղափոխության» կատարողը բնիկ ֆրանսիացին չէ՝ երկիր լցված տարբեր «փախստական» միգրանտներն են. տարիներով Ֆրանսիան ինքն իր «հերն անիծում էր», ես տեսել եմ Ելիսեյան պողոտայում պառկած հազարավոր, իբր, միգրանտների։ Ե’վ էն ժամանակ, և’ հիմա վստահ էի՝ դրանց ներմուծում են Ֆրանսիա՝ հետո որպես գործիք օգտագործելու համար։ Ու էդ «հետո»-ն ահա եկել է։ Եվ էս դաժան սցենարում Մակրոնը և նրա ուսուցիչ տիկինը հեչ էլ պատահական կերպարներ չեն. Մակրոնը դրվեց նախ՝ մի շարք երկրներ, օրինակ, նաև Հայաստանը, ապա՝ Ֆրանսիան, էս օրին հասցնելու համար։ Զուգահեռը ինքնըստինքյան է ծնվում․
Զուգահեռ 1։ Վերջին ութ տարիներին Հայաստան են ներմուծվում իբր միգրանտներ՝ հնդիկ ու պակիստանցի, իբր ֆիլիպինցի ու իբր չգիտես ինչ ազգ, կամաց-կամաց էն 300 հազարի աղվեսներն են եկել ու գալիս։
Զուգահեռ 2։ Նայելով Ֆրանսիայի դեպքերը՝ ակամա հիշում ես 2008-ը, երբ նույն ձևով Երևանում խանութներ են թալանվում, վառվում, ավերվում։
Զուգահեռ 3։ Նայում ես սև դիմակներով մարդկանց խրախճանքը Ֆրանսիայի քաղաքներում, հիշում ես 2018-ի Երևանի փողոցները հեղեղած սև դագաղները, սև ժապավենները, մահվան ծաղկեպսակները։ Այդ ամենը սկսվեց այսպես․ առաջին գիծ բերվեցին հղի կանայք, եկան մանկասայլակներով՝ մեջը երեխաներ։ Ֆրանսիայում սկսվեց իբր դպրոցականների ցույցներով։
Զուգահեռ 4։ Ֆրանսիայում դարավոր եկեղեցիների գմբեթներ են տապալում, այրում քրիստոնեական կենտրոններ, պատմական հուշարձաններ։ Հայաստանում, Արցախը «գրավելուց» հետո նույն ուժերը հոգևոր ու մշակութային կենտրոնները քանդում են, վերափոխում, դարձնում մզկիթ։ Հայաստանում հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ չեն դադարում, նոր ձևեր են ստանում։
Շարունակությունը և’ Ֆրանսիայում, և’ աշխարհում լինելու է շատ դաժան։
Աշխարհում սև-մութ ուժերի խրախճանք է։
Ազգային, մարդկային, աստվածային ուժերը ննջում են՝ չգիտես ինչի կամ ում սպասելով։
Իսկ Տերը նայում է վերևից ու տխրում՝ տեսնելով, որ մարդկությունը այդպես էլ ոչինչ չհասկացավ, մարդն այդպես էլ չհասկացավ, որ երբ ինքը կերավ էն խնձորը, դրա հետ կերավ իրեն տրված աստվածային բարեհաճությունը, աստվածային պարգևը, աստվածային պաշտպանությունը։
Սև ուժերը միշտ էլ եղել են աստվածայինին զուգահեռ, նոր բան չէ, աստվածայինը փրկել է մարդուն և աշխարհը, որովհետև մարդը ուզել է փրկվել, կռիվ է տվել՝ ապավինելով Տիրոջը։
Հիմա, 21-րդ դարում, աղմուկը խլացնում է Հոգին։
Կատարվողը այո, քաղաքական է, բայց և ավելի հզոր, քան զուտ քաղաքականը՝ չարի հաղթարշավ է, չեմ ասում՝ չարի ու բարու, որովհետև բարին մատը մատին չի խփում․․․
Հ․Գ․ էն պահին, երբ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավերածություն ու սև խրախճանք էր, նայեք կադրերը՝ Մակրոնը և իր «ուսուցիչ» տիկինը Սելին Դիոնի համերգին էին, տիկնոջ «պարի» շարժումները նայեք։ Ոչինչ կամ ոչ մեկին չի հիշեցնո՞ւմ։
Իսկ դուք մի շեղվեք, խրոխտ քայլերով դեպի Եվրոպա, հետն էլ՝ ուռաաա»։











































