Սրանց «խաղաղությունը» թշնամու առաջ կզած, վիզը ծուռ, անարժան, «գյուղացի Համբոյի» «խաղաղություն» է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրում «Խաղաղություն» է, ով ուզում մտնում, կրակում է։
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը բերում են՝ ուժով, արժանապատվությամբ, բանակով, անվտանգային համակարգերով, պատերազմի պատրաստ լինելով, ներազգային սիրով, հայրենիքի վրա դողալով, պետությունը հզորացնելով։ Խաղաղությունը բերում ու պահպանում են՝ լրջանալով, երկիրն ամրացնելով, պատասխանատու լինելով։ Եվ ոչ՝ լռելով, թշնամու առաջ դռները բացելով, կրակոցին չպատասխանելով, թշնամու ներխուժումը չկասեցնելով։ Ի վերջո, խաղաղությունը բերում են՝ պետությունը պահելով, երկրի անվտանգային համակարգերը հզորացնելով, թշնամու ներխուժումները բացառելով։ Հիմա ի՞նչ եք կարծում՝ Սյունիքը ապահո՞վ է, Տիգրանաշենը ապահո՞վ է, Ջերմուկը ապահո՞վ է, Տավուշը ո՞նց է, Երևանը ապահո՞վ է, իսկ Սևա՞նը․․. Թշնամու զինվորը մտել է երկրի սուվերեն տարածք, 240 կմ եկել ու նստել է, սրանք ասում են՝ ձայն չհանեք, խաղաղություն է։ Թշնամու կոնկրետ զինվորը Սյունիքում, Շաքիիում գալիս մտնում է ՀՀ քաղաքացու տուն, կրակում է մորը, երեխեքը վախեցած են, գյուղը՝ լարված, անհանգիստ, սրանք ասում են՝ սուս մնացեք՝ խաղաղություն է։ Էս ամբողջ անատամ կեցվածքը մեկ բանի մասին է՝ երկիրը կամաց, սահուն հանձնելու։ Սրանց բերած «խաղաղությունը» լինում է սկզբում թշնամու առաջ, ապա՝ մեռլատանը, հետո՝ գերեզմանոցում․․․ Սրանց «խաղաղությունը» թշնամու առաջ կզած, վիզը ծուռ, անարժան, «գյուղացի Համբոյի» «խաղաղություն» է ։
Ու տխուրն այն է, որ հիմա ոչ ոք չի երգում՝ «հիմի՞ էլ լռենք եղբայրք»-ը։ Մոռացե՞լ են, ոգին ու բառերը, էս կարգի երգերը այլևս արդիակա՞ն չեն։ Իսկ ամո՞թը․․․»։










































