08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ»․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի տարի է՝ ՀՀ օկուպացիոն կառավարիչները բաց տեքստով ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը և դրա հետ կապված պարբերաբար մտացածին ու անհոդաբաշխ ցնդաբանություններ տիրաժավորում։
Միանշանակ նշածս թեման շատ զգացմունքային է ու խորքային, և անընդհատ ինձ հարց եմ տալիս, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեին հրեաները, եթե իրենց պետական պաշտոնյաներից մեկը, առավել ևս երկրի ղեկավարը, թեկուզ ակնարկով կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։ Դուք էլ եք չէ՞ համաձայն, որ սյուր պատկեր կլինի։
Գաղտնիք չէ, որ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի փաստը ոչ միայն պատմագիտական, այլև իրավական հաստատված իրողություն է․ ասեմ ավելին, Հոլոքոստը հրեաների ինքնության և հավաքական հիշողության առանցքային բաղադրիչն է։ Հետևավբար նմանօրինակ դրսևորումներն իսրայելյան հասարակության կողմից անմիջապես կդիտվեր որպես ինքնության դավաճանություն, իսկ այդպիսի խոսույթը՝ ինքնանվաստացնող։ Դրանից բացի միանշանակ կլիներ հասարակական ահռելի ճնշում, այս վարքագծի դրսևորումը կդառնար քաղաքական սկանդալ․ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, անգամ սեփական կուսակցական շրջանակները կպահանջեին վերջինիս հրաժարականը։
Եթե կարճ ասեմ՝ հրեա ղեկավարի կամ պաշտոնյայի կողմից Հոլոքոստի ժխտումը հավասարազոր կլիներ իր ժողովրդի ինքնության և հիշողության դեմ քաղաքական ինքնասպանության․ նա միաժամանակ կկորցներ ներքին լեգիտիմությունը, միջազգային վստահությունը և ենթարկվեր իրավական հետապնդումների այնտեղ, որտեղ օրենքը դա սահմանում է։
Հայաստանում չկա այնպիսի պետական և հասարակական համակարգ, որը կարող է պահել այդ «կարմիր գիծը»։ Եթե Հոլոքոստի թեմայով հրեաները ստեղծել են գիտելիքահեն, իրավական, կրթական ու ինստիտուցիոնալ բազա, որը թույլ չի տալիս որևէ մեկին խաղալ այդ թեմայով, ապա Հայաստանում ցեղասպանության հիշողության պաշտպանությունը մնացել է հիմնականում սփյուռքի ուսերին։
Հիմա փաստերով․ 2021 թ․ մայիսի 24-ին․․ «Մենք պիտի որոշենք՝ շարունակո՞ւմ ենք մեր քաղաքականությունը կառուցել ցեղասպանության սպառնալիքի շուրջ, թե՞ ասում ենք՝ հերիք է»։ 2021 թ․ օգոստոս․ «Ցեղասպանության հիշատակի շուրջ կառուցված քաղաքականությունը մեզ թուլացրել է, մենք պետք է հրաժարվենք այդ մոտեցումից»։ 2024–2025 թթ․ ասուլիսներում և հարցազրույցներում Նիկոլը մի քանի անգամ նշել է․ «Աշխարհը մեզ չի պարտք ոչ ցեղասպանության ճանաչման հարցում, ոչ էլ անվտանգության ապահովման»։
Փաշինյանն իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա, ու իր հիմնական քաղաքական կապիտալը ոչ թե ազգային ինքնության կամ պատմական հիշողության պահպանումն էր, այլ «կոռուպցիայի», «թալանի վերացման» ու «ժողովրդավարական արժեքների» մասին կեղծ խոստումները։
Կա ևս մի առանցքային դետալ․ ինչպես հայտնի է՝ Հայոց ցեղասպանության հարցը միշտ եղել է թուրքական և արևմտյան շահերի խաչմերուկում։ Երբ Նիկոլը կասկածի տակ է դնում, նսեմացնում ցեղասպանության թեման, Արևմուտքում դա ընկալվում է որպես Թուրքիայի հետ «հաշտեցման պատրաստակամություն» կամ՝ նիկոլերենով ասած՝ «խաղաղության խաչմերուկ»։ Այսինքն՝ նրա քայլերը դիտարկվում են որպես պրագմատիկ զիջում, այլ ոչ թե ազգային դավաճանություն։
Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ», որը խանգարում է իր այսօրվա քաղաքական մանևրներին։ Իսկ ամենաողբրգական ու դառը ճշմարտությունն այն է, որ այսքան բաց տարվող քաղաքական վարքագիծն անգամ չսթափեցրեց հանրությանը և հերթական անգամ ընտրություններում (չնայած զոռբայությամբ) կարողացավ համապատասխան թվով ձայն հավքել»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ