04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ամոթ ա». Ժողովուրդ

«Ժողովուրդը» ցանկացել է «գտնել» ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամներին, որոնք ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ցանկացել են անդամակցել այս կուսակցությանը: Սակայն նախկին ԲՀԿ-ականներն իրենց ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության վերաբերյալ հարցը ընկալեցին որպես վիրավորանք:

Մասնավորապես, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը իր ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին այսպիսի պատասխան տվեց. «Դուք ինձ տենց գիտեք. ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս»:

Այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ական «դառնալը» նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների համար Է հայհոյանք: Ի դեպ, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանն էլ (Կարամելի Հարութ), որը փետրվարից անկուսակցական է, ՕԵԿ անդամ դառնալու հնարավորության մասին ասաց, «ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտ­նեմ ընդեղ: Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա, ամոթ ա»:

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ