31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ո՞րն է ճանապարհը․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված ուժերում մահվան ելքով պատահարները շարունակվում են, և այս միջադեպերը հատկապես գրանցվում են մարտական հերթապահության ժամանակ, ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի կարևոր քայլի շուրջ, որը իրականում կարող է կյանքեր փրկել և անգամներով նվազեցնել մարտական հերթապահության ժամանակ գրանցվող սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերը:

Հիմա այս ամեն ինչը շատ ավելի ընկալելի և հասկանալի ներկայացնելու համար ես պետք է շատ պարզ խոսեմ ձեզ հետ: Տեսեք, մարտական դիրքերի համար կա սահմանված թիվ անձնակազմ, որով իրականացվում է մարտական հերթապահություն: Բանակում բոլորին հայտնի է, որ կան գրված և չգրված օրենքներ և այդ չգրված օրենքներից մեկը վերաբերում է մարտական հերթապահության ժամանակ քնելու դեպքերին: Պարզ ասած, հայհոյանք է շրջանառվում այն մարդու հասցեին, ով մարտական հերթապահության ժամանակ դիտակետում քնում է, այսինքն՝ դիտորդի կարգավիճակում լինելով քնում է: Քնելու առումով կա երկու պատճառ: Առաջինը դա զինծառայողների ծանրաբեռնվածությունն է, իսկ այսօրվա անձնակազմի պարագայում՝ մեկ դիրքում գտնվող անձնակազմի պայմաններում ծանրաբեռնվածությունը իսկապես բոլորին չէ, որ հնարավորություն է տալիս առույգորեն կրել մարտական հերթապահությունը, և շատ զինծառայողներ իրենց կամքից անկախ են քնում։ Եվ երկրորդ խմբում այն զինծառայողներն են, որոնք գիտակցաբար պարզապես քնում են ոչ թե հոգնածությունից, այլ՝ այդ պահին այդպես որոշելով։ Հիմա այն զինծառայողները, ովքեր քնում են և, այսպես ասած, բռնվում են, բնականաբար նրանց հասցեին, տղայական ասած, հայհոյանք է շրջանառվում: Հիմա սրա հետևանքով փաստացի այդ մարդիկ երեք ճանապարհ են ունենում. առաջինը՝ դիմում են ինքնասպանության, երկրորդը՝ սպանում են այն մարդկանց, ովքեր իրենց անվանարկում են և երրորդ ճանապարհը՝ ամբողջ ծառայության ընթացքում ձայն չեն հանում, գլուխները կախ տարբեր ստորության և իրենց արժանապատվությունը վնասող տարբեր հարվածներ են ուտում, բայց այդպիսով գնում և զորացրվում են:

Ո՞րն է ճանապարհը: Բացի նրանից, որ պետք է մեծացնել վերահսկողությունը, բացի նրանից, որ պետք է բանակից դուրս շպրտել այն բարքերը, որոնք եկել են և մահվան պատճառ են դարձել, կա մեկ պարզ ճանապարհ՝ դա մարտական դիրքում գտնվող անձնակազմի թվի երկուսով ավելացումն է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ եթե այդ անձնակազմը երկու զինծառայող ավելացվի, ոչ միայն քնի դեպքերը անգամներով կնվազի, այլ նաև դրանից բխող սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը կնվազի: Հիմա այս իրավիճակում միգուցե այն մարդիկ, ովքեր իշխանության մոտեցում են պաշտպանում կամ որոշակի օբյեկտիվ պատճառ չունեն, ասեն գիտեք, եթե անձնակազմը հերիք էր, ապա կավելացնեին: Ես դրան հակառակ հետևյալը

կասեմ. երբ որ իշխանությունը պնդում է, որ պայմանագրային ծառայության թիվը ավելացնում են ու դրան զուգահեռ պարտադիր ժամկետային ծառայություն են կրճատում՝ երկուսից մեկուկես դարձնում, դրանով իսկ նվազեցնում են կամ ֆիզիկապես անհնար են դարձնում մարտական դիրքում անձնակազմի թվի ավելացումը: Եթե իշխանությունը առաջնորդվեր պետական շահերով, եթե իշխանությունը առաջնորդվեր մեր զինծառայողների անվտանգության շահերով, այլ ոչ թե նախընտրական քարոզարշավի առաջնահերթություններով, ապա անձնակազմը թիվը չէր կրճատվի, զինված ուժերում կրճատումներ չէին լինի, և դա հնարավորություն կտար մարտական դիրքում ծառայությունը իրականացվեր այնպիսի թվի զինծառայողներով, որի պայմաններում օբյեկտիվ ո’չ քնելու խնդիր կլիներ, ո’չ էլ առավել ևս սպանությունների և ինքնասպանությունների»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ