13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

«Փչացած պլաստինկան» դեռ պտտում են․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փչացած պլաստինկան» դեռ պտտում են
Հայկական իրականությունը չի փոխվել, հայկական ժամանակի մոլուցքը, ատելության, թույնի, նախանձի եւ աբիժնիկության վիրուսը դժվար էլ փոխվի, քանի դեռ մեր հասարակության որոշ շերտի ենթագիտակցության մեջ չեն փոխվել չիպերը։
Հին մի արտահայտություն կար՝ «փչացած պլաստինկա>, այսօր այդ «պլաստինկան դեռ պտտողներ կան եւ՝ հիմնականում, ֆեյքային երգչախմբի կատարմամբ։ Ցավոք, դրանց մեջ կան նաեւ իրական մարդիկ, որոնց գլխուղեղը 90-ականներից էս կողմ մնացել է նույնը, անաշխատունակ եւ, հետեւաբար, ինչպես ամեն չաշխատող իր, ժանգոտել է։
Այս «իշխանության», զավթիչ այս մարդկանց կատարած ավերածությունները, վայրագությունները, ընտրական խաբեությունները, համակարգերի քանդումը այդ «Փտած ուղեղների» ոչ մի ծալքին հասու չէ։ Սրանք շարունակում են պտտել նախկինների ժամանակների մասին ստեղծված ստա-սակավառակը եւ գոհ ու երջանիկ ուտում են իրենց բաժին հասած ստերը տարիներ շարունակ, վայելելով, գխկալով, զկռտալով, չհասկանալով, որ ստամոքսի եւ ուղեղի խոցերը, որ ստացել են վերջին 8-9 տարիներին հենց էդ անպետք ուտելիքից է եւ ոչ ամենեւին 15-20-30 տարի առաջվա իշխանությունների մեղքը։
Մեր հասարակության ինչ-որ շերտ օգնության կարիք ունի, բուժման կարիք, բայց այդ շերտը դա չի գիտակցում, որովհետեւ իրեն դեռ զոմբիացնում են, որովհետեւ այդ շերտը չի ուզում բացել աչքերը, իր համար այսպես լավ է՝ սուտը ֆասթ-ֆուդի պես բան է՝ ուտում ես ու կամաց-կամաց մեռնում։
Բայց, արդյո՞ք հասարակության մյուս շերտը, որ ամեն ինչ տեսնում եւ հասկանում է, համամիտ է սրանց ուզած Հայաստանին, արդյո՞ք ուզում է համակերպվել սրանց ընտրության հետ։
Իմ պատկերացմամբ, համամիտ չէ, բայց եւ չկա բողոքը, չկա անհամաձայնությունը։Կասեք՝ կա, ոնց չկա։ Հա, կա, բայց խոհանոցային մակարդակի, բորշ եփելու, ծովափ գնալու ընդմիջումներին։
Եթե բողոքը չի կապիտալացվում, ուրեմն դա բողոք չէ, այլ՝ կսա․․․
Հ․Գ․ Կասեք՝ բա քաղաքական ուժերի մասին բան չասացիր։ Այո, չասացի, չեմ էլ ուզում ասել, ամեն բան տեսանելի է»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ